ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ որևէ մտահոգություն չունի, թե Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա։ Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Ռուսաստանը «իրեն լավ է պահում, հատկապես Հորմուզի նեղուցին վերաբերող հարցերում»։               
 

Նորաստեղծ ընտանիքներին օժանդակելը խեր է

Նորաստեղծ ընտանիքներին օժանդակելը խեր է
04.10.2012 | 15:37

Թեև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը գործադիրում ներկայացրեց «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օժանդակություն» ցուցաբերելու ծրագիրը, այնուհանդերձ, ինքն էլ ընդգծեց. «Ճիշտ կլինի ծրագիրն իրականացնել «Սոցիալական աջակցության» ծրագրի շրջանակներում։ Այդպիսով դրամական օժանդակությունը տրամադրել սոցիալապես անապահով նորաստեղծ ընտանիքներին»։ Այլ կերպ ասած, նախարարը կարևորեց հասցեական մոտեցումը ծրագրի նկատմամբ, ինչը, կարծում ենք, Հայաստանի դեպքում կարևոր է։ Ավելին, եթե ծրագրից դուրս մնան սոցիալապես ապահով նորաստեղծ ընտանիքները, ապա կմեծանա անապահովների օժանդակության չափաբաժինը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4403

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ